Արսեն Ջուլֆալակյանն ապրիլի 24-ին ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կիլոգրամ քաշային կարգում և իր հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այդ մասին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոնը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում տեղադրված լուսանկարների ու գրառման միջոցով: