▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժուլիկություն է կատարվել

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ներկայացրեց բոլոր հնարավոր տարբերակները, որով, նրա կարծիքով հնարավոր է իջեցնել գազի սակագինը:

«Գազի մուտքային գինը 189 դոլար է, մատակարարվող միջին գինը կազմել է 311 դոլար, որի մեջ 73 տոկոսը կազմում է սահմանին գազի գինը՝ 189 դոլար, մնացածը բաշխվում է հետևյալ համամասնությամբ.5 տոկոսը՝ կորուստների համար, 11 տոկոսը շահագործման և պահպանման ծախսերն են, 4 տոկոսը՝ մաշվածության հատուցումը, 7 տոկոսն էլ շահույթն է: 311 դոլարը ճյուղավորվում է 2 խմբերի. մինչև 10.000խմ օգտագործողները ծախսում են 36 տոկոսը ու մուծում են 394 դոլար՝ միջին գնից 83 դոլար ավելի, 10.000-ից ավելի օգտագործողները մուծում են 277 դոլար:  2014 թվականին կորուստները կազմել են շուրջ 7 տոկոս և, որպեսզի այն քիչ երևա, ժուլիկություն է կատարվել. գազի ծավալի մեջ հաշվվել է նաև Իրանից եկող 400 մլն խմ գազը: Կորուստների հաշվին, օրինակ 2012 թվականին չի մուծվել 12.5 միլիարդ դրամ: Գազի կորուստները 50 տոկոսով հնարավոր է իջեցնել և այդ դեպքում սակագինը կարող է էժանանալ 10 դոլարով»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее