▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժողովուրդը» հրապարակել է խոստացած սկանդալային տեսանյութը` նշելով, որ պատասխանատվությունը իրենը չէ

Օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ ինքը դիտել է մի տեսանյութ, որտեղ Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ հայագետ, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացված է որպես պատմության կեղծարար: Սա առիթ դարձավ մարզպետի ու Ր. Հովհաննիսյանի "փոխհրաձգության": "Ժողովուրդ" թերթի կայքն է գրում այս մասին, որն ավելի վաղ նշել էր, որ իր  ձեռքում է հայտնվել այդ սկանդալային տեսանյութը, որտեղ իսկապես Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեությունը բացասական է բնութագրվում. "1997թ. ամերիկյան հայագիտական կեղծ դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմեցին եւ հրատարակեցին "Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը" հակագիտական եւ հակահայկական երկհատոր դասագիրքը: Այս նույն պրոֆեսորի որդին՝ ԱՄՆ հետախուզության կողմից հովանավորվող (տեսանյութում Ր. Հովհաննիսյանի լուսանկարն է) Ֆլետչերենի համալսարանն ավարտած Ր. Հովհաննիսյանը, Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի նիստում, թուրք եւ ադրբեջանցի ներկայացուցիչների հետ միասին պահանջեց, որ ՀՀ-ին զրկեն ձայնի իրավունքից": 

Կայքը նաև գրում է,որ Ռիչարդ Հովհաննիսյանի մասին այդ տեսանյութի պատասխանատվությունը "Ժողովուրդ" օրաթերթը չի կրում, քանի որ հեղինակը իրենք  չեն, ու եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կռիվ ունի տալու, ապա հաստատ ոչ թերթի հետ, քանի որ իրենք  լրատվամիջոց են եւ կատարում են մեր պրոֆեսիոնալ առաքելությունը՝ վեր հանելով հասարակական հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաները՝ առանց սիմպատիաների ու անտիպատիաների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее