▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդը «Тройной» одеколон է օգտագործելու և վարունգի դուխի՞

 

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը: 
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին հարցրեց.
«2014 թվականի հունվարի 31-ին Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնտեղ հարցրել են, թե ինչո՞ւ չհարցրեց հայության կարծիքը՝ ՄՄ-ին անդամագրվելու որոշումից առաջ նա պատասխանել է, թե չէր կարող մի գիշերում բոլորի կարծիքը հարցնել: Մեզ և հանրությանը չէի՞ք պարզաբանի՝ այս ի՞նչ գիշերվա մասին է խոսքը: Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ գիշերվա ընթացքում: Երկրորդ, դուք մտածե՞լ եք այն իրավիճակի մասին, որ օրինակ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ»:
Ինչ վերաբերում է թանկացող ապրանքներին, որոնց ցանկն այդպես էլ չասվեց, Փաշինյանն առաջարկեց չշտապել ու ասել: 
«Ես չգիտեմ, թե ինչ գիշերվա մասին եք խոսում, բայց հստակ է, այդ պրոցեսը տևել է տարիներ, բանակցությունները վաղուց են սկսվել»,-պատասխանեց Սուրեն Կարայանը:
Անդրադառնալով ապրանքներին՝ ասաց.
«Այն 750 ապրանքատեսակները, որոնք որ վերցրել ենք որպես բացառություն, դրանք շատ զգայուն ապրանքատեսակներն են, որոնք ՀՀ են ներկրվում 3-րդ երկրից, ունեն առաջնային ազդեցություն՝ բնակչության վրա:
Երկրոդ խմբում այն ապրանքատեսակներն են, որոնք հումք են հանդիսանում մեր արտադրողների համար և այդ հումքը ներկրվում է 3-րդ երկրց, որը չկա ԵՏՄ տարածքում:Երրորդ խմբում դեղամիջոցներն են»:
Նրա խոսքով՝ այն ապրանքները, որոնց դրույքաչափերը կբարձրանան, ԵՏՄ-ում և ՀՀ-ում կա դրանց արտադրությունը.օծանելիք, կահույք և այլն:
«Դեռ պարզ չէ՝ մաքսատուրքի դրույքաչափի բարձրացումը կհանգեցնի գների աճին, թե՞ ոչ»,-նշեց ֆինանսների նախարարի տեղակալը:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով
«2 կոնկրետ ապրանքի անուն ասացիք: Ստացվեց, որ մեր կանայք, ժողովուրդը   «Тройной» одеколон   է օգտագործելու և վարունգի դուխի՞ կամ էլ ղազախական կահույք ենք օգտագործելու՞»:

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը: 

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին հարցրեց.

«2014 թվականի հունվարի 31-ին Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնտեղ հարցրել են, թե ինչո՞ւ չհարցրեց հայության կարծիքը՝ ՄՄ-ին անդամագրվելու որոշումից առաջ նա պատասխանել է, թե չէր կարող մի գիշերում բոլորի կարծիքը հարցնել: Մեզ և հանրությանը չէի՞ք պարզաբանի՝ այս ի՞նչ գիշերվա մասին է խոսքը: Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ գիշերվա ընթացքում»:

Ինչ վերաբերում է թանկացող ապրանքներին, որոնց ցանկն այդպես էլ չասվեց, Փաշինյանն առաջարկեց չշտապել ու ասել: 

«Ես չգիտեմ, թե ինչ գիշերվա մասին եք խոսում, բայց հստակ է, այդ պրոցեսը տևել է տարիներ, բանակցությունները վաղուց են սկսվել»,-պատասխանեց Սուրեն Կարայանը:
Անդրադառնալով ապրանքներին՝ ասաց.

«Այն 750 ապրանքատեսակները, որոնք որ վերցրել ենք որպես բացառություն, դրանք շատ զգայուն ապրանքատեսակներն են, որոնք ՀՀ են ներկրվում 3-րդ երկրից, ունեն առաջնային ազդեցություն՝ բնակչության վրա:

Երկրորդ խմբում այն ապրանքատեսակներն են, որոնք հումք են հանդիսանում մեր արտադրողների համար և այդ հումքը ներկրվում է 3-րդ երկրից, որը չկա ԵՏՄ տարածքում: Երրորդ խմբում դեղամիջոցներն են»:

Նրա խոսքով՝ այն ապրանքները, որոնց դրույքաչափերը կբարձրանան, ԵՏՄ-ում և ՀՀ-ում կա դրանց արտադրությունը.օծանելիք, կահույք և այլն:

«Դեռ պարզ չէ՝ մաքսատուրքի դրույքաչափի բարձրացումը կհանգեցնի գների աճին, թե՝ ոչ»,-նշեց ֆինանսների նախարարի տեղակալը:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով.

«2 կոնկրետ ապրանքի անուն ասացիք: Ստացվեց, որ մեր կանայք, ժողովուրդը   «Тройной» одеколон   է սկսելու օգտագործելու և վարունգի դուխի՞ կամ էլ ղազախական կահույք ենք օգտագործելու՞»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее