▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդի գործը չէ.ՀՀԿ-ական պատգամավորը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը դեռ չի կողմնորոշվել՝ կողմ, թե դեմ է քվեարկելու սահմանադրական հանրաքվեին.

«Տեքստին ասել եմ այո, կկողմնորոշվեմ ընտրական օրենսգրքի և այլ քննարկումներով»,-նշեց պատգամավորը:

Ի տարբերություն Թևան Պողոսյանի՝ կողնորոշվել և «այո» է ասելու ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

Հարցին, թե թե արդյո՞ք այս փոփոխությունները հանրության կողմից պահանջված էին, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց.

«Հանրությունը չպետք է այսպիսի բաներով զբաղվի, պահանջի: Սա հանրության խնդիրը չէ: Սովորական մարդու համար նման փոփոխություները առօրյա կյանքի խնդիր չեն: Սա քաղաքական էլիտայի խնդիրն է»:

Անդրադառնալով հարցին, թե սա չի՞ նպաստում գործող իշխանության վերարտադրմանը,  Լևոն Մարտիրոսյանը նկատեց.

«Հաջորդ ընտրություններում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ է լինելու ու իշխանության համար ավելի դժվար է լինելու, սա հետընթաց է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее