«Ցավդ տանեմ, մի բան ասեմ, ժողովրդի մեջ պանիկայա, որ Զանգեզուրը տալիս են, քեզ նման տղա, քեզ նման թագավորը մի գրամ հող չպիտի տա»,- Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց բնակիչներից մեկը։ «Ա՛յ ձեր ցավը տանեմ, ո՞նց կարա տենց բան լինի»,-պատասխանեց վարչապետը․ «Իրական Հայաստանի ռազմավարությունն էն ա, որ մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա պետք ա կենտրոնանանք ու էդ տարածքում մեր խնդիրները լուծենք, էն մնացած խոսակցություններին ուշադրություն մի դարձրեք»,- ասաց նա՝ որպես խոսքերի ապացույց ցույց տալով հայտնի մակետը՝ որտեղ Սյունիքը կա։ ***
Դիտեք նաև՝ *** |
«Ժողովրդի մեջ պանիկա է, որ Զանգեզուրը տալիս են. քեզ նման թագավորը մի գրամ հող չպիտի տա»․ սյունեցին՝ Փաշինյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet