▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդի պահանջն արդար է եւ անսասան. Հայտարարություն Գյումրիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

 

«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքի կապակցությամբ եւ կոչ անում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ Գյումրիում լարված հասարակական մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով:

Ժողովրդի պահանջն արդար է եւ անսասան: Իրավիճակի առավել վատթարացումից խուսափելու համար ՀՀ իշխանությունները պարտավոր են շուտափույթ դիմել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին` սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու հարցը լուծելու պահանջով:

Գործուն քայլեր չիրականացնելու պարագայում, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի եւ դրանից բխող ամենատարբեր ծայրահեղությունների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ գործող իշխանությունը:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

15 հունվարի 2015թ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее