Թարմացված․ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որպես Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի պատճառ, բնակիչները նշում էին գազի արտահոսքը։ Մեկ այլ վարկածի համաձայն, պայթյունն իրականացրել է բնակիչներից մեկը, ով ունեցել է հոգեկան անհավասարակշռություն։ ՆԳՆ-ը, սակայն, վարկածները չի հաստատում։ Կատարվում է քննություն։ |
Թարմացված․ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել․ «Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ |
Թարմացված․ Փրկարարները Նոր Արեշում փլուզված տների փլատակների տակից դուրս բերեցին երկու քաղաքացիներին և մոտեցրին «Շտապօգնության» մեքենային։ Առաջին քաղաքացին տղամարդ է, երկրորդը՝ կինը։
Թարմացված․ Փրկարարները Նոր Արեշում փլուզված տների փլատակների տակից դուրս բերեցին քաղաքացիներից մեկին և մոտեցրին «Շտապօգնության» մեքենային։ Աշխատանքներ են իրականացվում երկրորդ քաղաքացուն դուրս բերելու ուղղությամբ։
Թարմացված․ «Փլատակների տակ երկու մարդ կա, որոնք արձագանքում էին փրկարարներին, փառք Աստծո, մահացածներ չկան»,- պայթյունի վայրում, լրագրողների հետ զրույցում, ասաց Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։ Այլ մանրամասներ նա չհաղորդեց։ |
Թարմացված․ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Թարմացված․ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը հայտնում է․ «Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած: Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալները»։ |
Թարմացված․ «Ոչ մեկս ականատես չի եղել, ձենից ենք իմացել, եկել ենք, տեսնենք՝ ո՞ւմ կարանք օգնենք»,- խոսելով Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի մասին՝ ասել է բնակիչներից մեկը։ «Այո, ասում են՝ գազի արտահոսքից է եղել, կպարզեն էլի մասնագետները, մենք չգիտենք»,- հավելել է նա։ |
Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին։ Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։
Սոցցանցերում գրում են, որ լավաշի փուռ է պայթել։
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողներին խոստացավ քիչ անց մանրամասներ հայտնել։ Այս պահին փրկարարները որոնում են փլատակների տակ մնացած, նախնական տվյալներով, երկու քաղաքացու։
Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է