▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվեց քավոր Հարութի անչափահաս որդին

Ինչպես գրում է aravot.am-ը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախնական երկու ամիս ժամկետով կալանքի տակ պահել Գյումրու կրակոցների գործով ձերբակալված քավոր Հարութի անչափահաս որդուն` Գևոր Խաչատրյանին: Նա այս ընթացքում կգտնվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ 17-ամյա Գ. Խաչատրյանը կասկածվում է ապօրինի զենք կրելու մեջ:

Ինչպես 3 օր առաջ պարզաբանեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը. «Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել, դեպքից անմիջապես հետո, նա հայտնվել է դեպքի վայրում'փամփշտակալով և փամփուշտներով AK 74 տեսակի ինքնաձիգով»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրու Շիրակացի փողոցում գտվող «Ցածր գներ» խանութի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես այս երիտասարդը, լսելով իր հոր վրա կրակելու մասին, մայկայով, դուրս է վազում տնից' իր հետ վերցնելով տանը գտնվող ինքնաձիգը:

Հիշեցնենք, որ Շիրակացի փողոցում հնչած կրակոցներն ու մարդասպանությունը տեղի ունեցավ հենց քավոր Հարութի տղայի պատճառով: Վերջինս նախագահական ընտրություններից առաջ Սլաբոդկա թաղամասում մետաղաձողով կոտրել էր Վարդան Ղուկասյանի եղբորորդու' 31-ամյա Նիկոլայ Ղուկասյանի գլուխը: Ու թեև այս փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել, Ղուկասյանների որդիները որոշել էին անձամբ վրեժխնդիր լինել'օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում կրակոցներ արձակելով: Այդ կրակոցներից սպանվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր թիկնապահն' 36-ամյա Շեկոն, իսկ այդ նույն հորեղբոր' Սերոբի երեխաների կնքահայր քավոր Հարութը ծանր մարմնական վնասվածքներով, ոստիկանների հսկողության տակ պառկած է Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее