▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կա՛մ  խելագար է, կա՛մ չգիտեմ ինչպես բնութագրել նրան»․ Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ոմն Սամվել Շիրինյանի գործողությունները, ով շրջել է Երևանում՝ պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները։

Ռուս պատգամավորը Շիրինյանի գործողություններն անվանել է «բարբարոսություն»։ 

«Ինչ վերաբերում է հենց հուշարձանի պղծման փաստին, եթե դա իսկապես եղել է, ապա նա կա՛մ  խելագար է, կա՛մ չգիտեմ ինչպես բնութագրել նրան»,- ասել է պատգամավորը Gazeta-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Շիրինյանը հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս ասել է, որ որևէ փաստաթուղթ չկա, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել։

«Հետաքրքիր է՝ կա՞ փաստագրություն, որ Լենինգրադում շրջափակում է եղել։ Եվ մենք Հայաստանում այս ֆաշիստների համար հուշարձան ենք կանգնեցրել ու դեռ սգում ենք»,- ասել է նա՝ տապալելով Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Իր հերթին, Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել է դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստն անվանել էր «էթնիկ զտումների մեղադրանք» և հայտարարել, որ Երևանը պետք է համապատասխան ապացույցներ ներկայացնի ԼՂ-ում էթնիկ զտումների վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, կցանկանայի, որ դրա վերաբերյալ ներկայացվեր որևէ փաստ, փաստաթուղթ կամ հայտարարություն միջազգային որևէ կազմակերպությունից, որը Երևանում հեղինակավոր է համարվում, օրինակ՝ ՄԱԿ-ը կամ մեկ այլ կազմակերպություն։ Խնդրում ենք տրամադրել մեզ այդ փաստաթղթի հղումները»,- ասել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее