Արդեն տեղեկացրել ենք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կրասնոդարում՝ երկու ընտանիքների միջև երկարատև դիմակայությունն ավարտվել է սպանությամբ։ Նոր մանրամասներ է հայտնում НТВ-ն ու նշում․ «54-ամյա Կամո Եղոյանին չի կաշկանդել ո՛չ աշխատանքային օրը, ո՛չ սեղանների շուրջ գտնվող երեխաները։ Նա մտել է հաստատություն և կրակել սեղանի մոտ նստած տղամարդու վրա։ Ռեստորանի մատուցողուհին աթոռ է նետել Եղոյանի վրա, որից հետո հաճախորդներից մեկին հաջողվել է բռնել նրան»,- հայտնում է լրատվամիջոցը: Ավելի ուշ՝ սրճարանի տիրոջ որդուն Եղոյանն ասել է, որ սա արյան վրեժ է. «Երեկ էլ նա այրել է իմ տունը»: Մահացածը Սերգեյ Հակոբջանյանն է: |