▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանացի վարսավիրանոց, տղամարդու կաշվից կոշիկ ու արտագաղթ են գովազդում...

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում խոսելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների մասին, անդրադարձել է նաև  գովազդի հետ կապված մի շարք այլ խնդիրների` այդ թվում գովազդներում առկա համատարած անգրագիտությանը:

«Գովազդում ասում են՝ Կանացի վարսավիրանոց... Տղամարդու կաշվից կոշիկ են գովազդում: Այս կարգի անգրագիտություններ, անճաշակություններ լեցուն են ու որեւէ մեկը չկա, որ սրանց խելքի բերի»,-ասել է Արամ Մանուկյանը:

«Մի ավելի վատ օրինակ ասեմ, թե ինչ կարող  է գովազդը բերել: Վերջին 1 տարվա ընթացքում ինտենսիվ գովազդվում է արտագաղթը, գովազդվում են այն ավտոբուսները, որոնցով կարելի է  հարմարավետ, հանգիստ, սնունդով, զուգարանով  գնալ ՌԴ ցանկացած քաղաք` էժան: Այսինքն մենք գովազդ ենք  ուտում, որտեղ գովազդվում է մարդու արտահանումը, տեղահանումը»,-նշել է Արամ Մանուկյանը` հարցնելով. «սա՞  է  գովազդի քաղաքականությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее