▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց մասին Լենա Նազարյանի խոսքերն Ազգային ժողովում բուռն ծիծաղ առաջացրեցին

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, դիմելով Պաշտպանության նախարարին, ասաց, որ իրեն դիմել է մի քաղաքացի, ով դասակի հրամանատար է և երեխայի խնամքի արաձակուրդում է գտնվում, միայնակ է խնամում և ցանկանում է վերադառնալ աշխատանքի. «Նա մի դժվարություն ունի, բնակվում է Մեծամորում, իսկ զորամասը գտնվում է Լուսակերտում: Այս խնդրով նա դիմել է Ձեզ, Դուք բնակարան եք առաջարկել զորամասի մոտ: Սակայն խնդիրն այն է, որ նա չի կարող համատեղել աշխատանքն ու երեխայի խնամքը՝ գտնվելով իր բնակավայրից հեռու, քանի որ օգնող չունի: Ես խնդրում եմ վերանայել Ձեր որոշումը և կոնկրետ իրավիճակում լուծում տալ՝ հաշվի առնելով իրավիճակը»:

 

 

 

Բացի դրանից, Նազարյանը ցանկացավ իմանալ, թե ինչ հնարավորություններ են ստեղծված ՊՆ-ում կին զինծառայողների համար, քանի որ պետք է  մտածել նաև երեխաների մասին՝ դայակի համար գումար տրամադրել, կամ երեխաների համար սենյակներ:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ կոնկրետ հարցին լուծումը կտրվի. «Ըստ երևույթին, զորամասի տեղափոխություն է կատարվել, դրանով են պայմանավորված խնդիրները: Ինչ վերաբերում է կին ծառայողներին, մեր կողմից ամեն ինչ արվում է, սակայն աշխարհում տենդենցը հակառակն է, կանանց ու տղամարդկանց միջև հավասարություն է դրվում»:

Տիկին Նազարյանն իր հերթին նշեց, որ կանայք երեխա ունենալու առանձնահատկություն ունեն, պետք է պայմաններ ստեղծել աշխատավայրում, որպեսի նրանց աշխատանքը չտուժի: ԱԺ փոխխոսնակի այս խոսքերից հետո Ազգային ժողովը ծիծաղից «պայթեց»:

Տոնոյանը նշեց, որ ուշադիր կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее