▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանչել, բամփել են

«Բացի նրանից, թե ինչ ենք փոխում, պետք է հասկանանք, թե ինչո՞ւ ենք փոխում և արդյո՞ք ժամանակն է»,-նման հարցադրումներով այսօր ասուլիսը սկսեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ շարունակելով.

Մանրակրկիտ ուսումնասիրել եմ, կան կետեր, որոնք անհասկանալի են, բայց իմ «ոչ»-ը ավելի շատ դրա հետ կապված չէ.

«2014 թվականին Մոլդովայի վարչապետն ասում էր՝  երկիրն ունի երեք գլուխ, և որոնցից ոչ ոք պատասխանատվություն չի կրում, բոլորն իրար վրա են ամեն ինչ գցում ու երկրում քաոսային իրավիճակ է: Ուստի, կոչ էր անում նոր Սահմանադրություն մշակել, անցնել նախագահական տիպի կառավարման: Պատկերացրեք, մեզ մոտ մարդը գնում է բանակացությունների: Մի կողմիրց նստած է դիկտատորը, մյուսում ինքը և բազում քաղաքական կուսակցություններ: Անքննարկել է, որ այդ մարդու քաղաքական ստատուսն իջեցնում ենք»,-նշեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահը:

ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը Մոլդովայի վարչապետին համարեց գող ու ավազակ ու հորդորեց լուրջ չընդունել նրա հայտարարությունները:

Ընդմիջելով վերջինին՝ Արամ Կարապետյանը նկատեց.

«Այս նոր Սահմանադրության մեջ գրված է, որ խաղաղ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Պաշտպանության նախարարն է, պատերազմի ժամանակ՝ վարչապետը: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե պատերազմի ժամանակ Ստալինը չլիներ ղեկավար, այլ Մալինովսկին: Մենք ունենք Արցախի հետ կապված խնդիր, ավելին,  բանակը չի կարելի բաժանել խաղաղ և պատերազմական ժամանակների»:

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահն անդրադարձավ նաև ՀՀԿ-ի ունեցած երբեմնի կոալիցիային. «Ոչ ոք մինչև վերջ չի կարողանում բացատրել, թե ինչու մյուս ուժերը լքեցին կոալիցիան: Մեկին հայ-թուրքական արձանագրության համար, մյուսին՝ կանչել, բամփել են…»:

ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց. «Հանրապետական կուսակցությունը շատ բարձր տոկոս էր հավաքել, և կոալիցիա կազմելու կարիք չկար»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее