▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանում սողանքից փլուզված տան փլատակների տակից 2 դի է դուրս բերվել

Արդեն տեղեկացրել ենք, որ Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի էր ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում: ԱԻՆ-ում ստացված ահազանգի համաձայն՝ փլատակների տակ մարդիկ էին մնացել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում տեղի ունեցած փլուզման հետեւանքով քաղաքացիների դուրս բերման համար համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա (ծնված 1950 թ.) Պ.-ի դին, իսկ ավելի ուշ՝ նաեւ Վլադիմիր (ծնված 1943 թ.) Պ.-ի դին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее