ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է հրավիրվել քաղաքացի Հ. Ա.-ն:
ՌՈ լրատվական ծառայության փոխանցմամբ, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ Եղեգնաձորի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, կապիտան Գ. Գ.-ն առաջարկել է 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրեն ազատել զորակոչից եւ տալ զինվորական գրքույկ՝ գործարքը սկսելու համար նախապես պահանջելով 3.000 ԱՄՆ դոլար: Սակայն Հ. Ա.-ը բուժհետազոտությունների ժամանակ իմացել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիր, որով հնարավոր է չզորակոչվել բանակ, եւ հրաժարվել է կապիտան Գ. Գ.-ին տալ նշված գումարը:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: