▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապիտուլյացիայից անցել է 10 օր, դեռ ոչ մեկը չի պատժվել. Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և, որ ամենավտանգավորն է, պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին...

Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից...

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։

Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել,որ սխալներ չեն եղել...

Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։

Այն ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է(շաաատ մեղմ ասած։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее