Արտակարգ դեպք է տեղի ունեցել կառավարական առանձնատան մոտ։
Իրականում․am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, մի երիտասարդ, գալով առանձնատան մոտ, գոռացել է՝ «Նիկոլը տունս քանդեց», ապա ինքնահրկիզվել է։ Մեր տեղեկություններով երիտասարդը 30 տարեկան է։
Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան և երիտասարդին տեղափոխել Այրվածքաբանության կենտրոն։ Այս պահին տարածքում ոստիկաններ են ծառայություն իրականացնում: