ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: |
Աղբյուրը` ՀՀ ԱՆ
Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով Hyundai ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները Կառավարության աշխատակազմից են։