▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության հանդեպ ես պարտքի զգացում չունեմ, տվել եմ մի քանի անգամ ավելին. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մայիսի 9-ին Հայրենական պատերազմի օրը նշելը սխալ է համարում և չի կարևորում:

«Դա մեր հայրենիքը չէր: 1991թ.ին մենք ոչ ասացինք այդ պետությանը և անկախություն ձեռք բերեցինք»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա:

ԱԻՄ առաջնորդը տեղեկացրեց, որ պատրաստվում է մեկնել Լատվիա.հրավիրված է նախագահական ընտրությունների առիթով: Այնտեղ  մտադիր է նաև հանդիպել ու զրուցել լրագրողների հետ և նրանց միջոցով ասել, որ Հայաստանն անկախությունից ի վեր կողմնորոշված է դեպի եվրոպական արժեքային համակարգ և այն նրանց իմացած խամաճիկ Հայաստանը չէ:

Ինչ վերաբերում է  բուժման  հետ կապված խնդիրներին՝ ԱԻՄ առաջնորդն ասաց, որ մինչ օրս չի ներում կառավարությանն ու իշխանությանը, բայց գոհ է, որ կառավարությունը ֆինանսավորեց իր բուժման համար:

 «Ես կարող էի բելգիական, ամերիկյան գումարներով բուժում ստանալ: Բայց այն պահից, երբ պետությունը բացահայտեց հանցագործին, պարտավոր էր փոխհատուցում պահանջել: Կառավարության հանդեպ ես պարտքի զգացում չունեմ: Տվել եմ մի քանի անգամ ավելին, քան ինձ հատկացվել է:

Շնորհակալ եմ բժշկական հաստատություններին, հատկապես՝ Կարմիր խաչին, որ գրեթե անվճար ամիսներ շարունակ իրականացրեց իմ բուժումը»,-ասաց Պ.Հայրիկյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее