▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության մոտ պատերազմի մասնակիցը ցանկացել է ինքնասպան լինել. նա փորձել է բենզինը լցնել վրան

Մարտի 10-ին ժ.13.06-ին ուշագրավ միջադեպ է գրանցվել ՀՀ կառավարության շենքի մոտ, տղամարդը փորձել է ինքնահրկիզվել:

ArmLur.am-ին  հայտնի է դարձել, որ ոստիկանություն է զանգահարել 43-ամյա Հենրիխ Գրիգորյանը և հայտնել, որ ինքը պատերազմի մասնակից է, պատկան մարմինները ոչինչ չեն անում, որ ինքը կնոջը և երեխաներին գտնի, այդ պատճառով ուզում է կառավարության առջև ինքնահրկիզվել:

Արդյուքում կառավարություն են շտապել իրավապահները եւ ժամը 18.20-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Կառավարության շենքի դիմաց նկատել են մի տղամարդու, ով փորձել է իր վրա բենզին լցնելու եղանակով ինքնասպան լինել:

Ծառայողներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը, տղամարդուն տարել են ոստիկանության բաժին: Իսկ ահա ոստիկանությունում պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է Հ. Գրիգորյանը, ով հայտնել է, որ ընտանեկան խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել:

Հ.Գրիգորյանը բաց է թողնվել:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее