▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարություն ձևավորելուց հետո պետք է ամեն ինչ անենք, որ երիտասարդները ունենան լավ կրթություն ու արժանապատիվ աշխատանք. Սամվել Կարապետյան

Տեղեկացրել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպում է ունեցել երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում երիտասարդները հարցեր են ուղղել Սամվել Կարապետյանին:

Հարցին, թե ինչպես կարող են երիտասարդները դառնալ իրական փոփոխությունների նախաձեռնողներ, ոչ միայն դիտորդներ՝ Կարապետյանը պատասխանել է, որ Կառավարություն ձևավորելուց հետո թե պետական մակարդակով, թե մասնավորների միջոցով պետք է ամեն ինչ անեն, որ երիտասարդները ստանան լավ կրթություն, ունենան արժանապատիվ աշխատանք, աշխատավարձ ու ապագա Հայաստանում:

«Իհարկե, եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, ովքեր ցանկություն կունենան աշխարհը շուռ տալու, ամեն ինչով կաջակցենք: Տարիներ շարունակ մենք աջակցել ենք հայ ուսանողներին ու հարյուրավոր երիտասարդների, ովքեր կրթություն են ստացել արտասահմանում, ինչի կարիք ունեցել են, ապահովել ենք»,- նշել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее