▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունից չեն հերքում, որ Փաշինյանն ադրբեջանական կողմի հետ քննարկել է Սահմանադրության փոփոխության հարցը

ՀՀ կառավարությունից չեն հերքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբելովի` օգոստոսի 6-ի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «նաև իրենց հետ է քննարկել» ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։

«Փաստինֆոն» հարցում էր ուղարկել կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված, որում խնդրել է պարզաբանել, թե երբ և Ադրբեջանից ում հետ է վարչապետը քննարկել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը:
«Կառավարությունից, ի պատասխան մեր հարցման, պատասխանել էին, որ «ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային արտահայտվել է սույն թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ինչպես նաև այլ ճեպազրույցներում», իսկ ճեպազրույցներում Փաշինյանը խոսել է Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին։ Ավելին, մայիսի 7-ին Փաշինյանը չէր կարող անդրադառնալ Ամիրբեկովի` օգոստոսի 6-ի հայտարարությանը, ինչից հետեւում է, որ իսկապես Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը քննարկման առարկա է դարձրել այլ երկրի, տվյալ պարագայում Ադրբեջանի հետ, ուստիեւ չեն հերքում»,- գրում է աղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее