SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 5-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 61-ամյա Հմայակ Հակոբյանը:
Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Niva-ն վարել է Օհանավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Հակոբյանը:
Վթարի հետևանքով տեղում մահացել էր նույն գյուղի բնակիչ, 59-ամյա Սրբուհի Հակոբյանը, իսկ վարորդ Կ. Հակոբյանն ու ուղևորներ, Հ. Հակոբյանը, Սուսաննա Հայրապետյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից «Արմենիա» բժշկական կենտրոնի, իսկ 5-ամյա Սրբուհի Հակոբյանը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բացի երեխայից բոլոր տեղափոխվածները մահացել են: