Գագիկ Հարությունյանը ՍԴ-ի առաջատա՞ր, թե՞ գլխավոր մասնագետ է աշխատում
Այն, որ մեր երկրում աբսուրդի հասնող իրավիճակները ամեն քայլափոխի են, դա անհերքելի է: Սակայն երբ դա պետական կառույցների ձեռամբ է արվում, արդեն մառազմի է նմանվում: Կուտակայինը «հորով-մորով» անելուց հետո, ավելի ճիշտ ոչինչ չանելուց հետո, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը շրջագայություն է կազմակերպել մարզեր, մարդկանց իրազեկելու սահմանադրական փոփոխությունների մասին:
Ուզում եմ հասկանալ, նախ ո՞ւմ եք իրազեկում՝ Հանրապետական մարզպետների՞ն, մարզպետարանի աշխատողների՞ն, դպրոցի ուսուցիչների՞ն, որոնց հրահանգում եք գալ նստել ու գլուխները տմտմբացնել ի նշան համաձայնության: Խի՞ չեք գյուղեր գնում, իսկ գյուղացիներին ո՞վ պետք է իրազեկի: Թե՞ վախենում եք, որ եթե ՀՀԿ մարզային վերնախավից բացի մեկը լինի, այնպիսի բաներ կասի, որ ամոթից գետինը կմտնեք:
Եվ երկրորդ, ինչո՞ւ հենց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ուրիշ մեկը չկա՞: Գագիկ Հարությունյանն ի՞նչ կապ ունի մարզերում դռնեդուռ, ավելի ճիշտ մարզպետարանից մարզպետարան անցնի ու դասախոսություն կարդա: Լավ , կարելի՞ է այսքան նվաստացնել Սահմանադրական դատարան կարևորագույն պետական հաստատությունը:
Ես ուղղակի պետական պաշտոնյաների տրամաբանությունը չեմ հասկանում: Ամեն ինչ անում են, որ իրենց ղեկավարած հիմնարկները պլենտուսի մակարդակից չբարձրանան: