Asekose.am-ի ունեցած տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով նախ հրաժարվեց դառնալ խորհրդարանի նախագահ, ապա և հայտարարեց, որ այս պահին որևէ պաշտոնի հավակնություն չունի, Հայաստանում չէ: Այս տեղեկությունը ճշտեցինք Կարապետյանի գրասենյակի ղեկավարից:
«Կարեն Կարապետյանն իսկապես անձնական անհետաձգելի գործերով շտապ մեկնել է արտերկիր, ինչի մասին տեղյակ է ՀՀԿ ղեկավարությունը»,-ասաց Արտակ Ճաղարյանը: Իսկ թե որքան ժամանակով է մեկնել Կարեն Կարապետյանը, վերջինիս գրասենյակի ղեկավարը տեղյակ չէր: