▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է Հրանուշ Հակոբյանի եղբորը

Արդեն հայտնել էինք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն իսկ մի շարք որոշումներ է կայացրել և փոփոխություններ կատարել կառավարության աշխատակազմում:

Աշխատանքից ազատվել է Գուրգեն Դումանյանը՝  աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը,  Տիգրան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից, Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանն ազատվել են վարչապետի խորհրդականի պաշտոնից, իսկ գլխավոր խորհրդական է նշանակվել Գագիկ Մարտիրոսյանը: 


armlur.am-ի տեղեկություններով աշխատանքից ազատվել է նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի եղբայրը`  Կորյուն Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը:

Այս որոշումը դեռևս ներկայացված չէ վարչապետի որոշումների բաժնում, սակայն կառավարության կայքն ուսումնասիրելիս ամեն ինչ պարզ է դառնում: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее