▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարկուտ - Ծիրան մենամարտից տուժում են գյուղացիները

Ընթացիկ տարին գյուղատնտեսության համար կարծես թե այնքան էլ բարենպաստ չէ: Ամեն դեպքում նման կանխատեսումներ են անում գյուղաբնակները:

«Այս տարվա մայիսը ժողովրդական  խոսքով ասած  վայիս էր նաև գյուղատնտեսության համար:Ամիսը սկսվեց և շարունակվում է անձրևներով ու կարկտահարությամբ», իրենց հոգսերի մասին արդեն իսկ բարձրաձայնում են գյուղաբնակները: Առավել շատ տուժեցին  Արմավիրի  և մասամբ էլ Արարատի մարզերի  գյուղացիները  : Կարկտահարությունից  պակաս տուժած Արարատի մարզում  սակայն  անընդհատ տեղացող անձրևները փչացնում են եղած բերքն ու բարիքը: Խոնավությունից ու անձրևի հարվածներից դեռ չհասունացած  ծիրանի վրա առաջացել են սև խալեր`գյուղացիների լեզվով ասած «յարաներ» , որոնք էլ  որակազրկում ու փչացնում են  պտուղը:

Գյուղացիները ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին հետեւյալը.« Վերջին մի քանի տարիներին ծիրանի հասնելուն պես հարևան Վրաստանի  և  տեղացի գործարարները  ծիրան են արտահանում հիմնականում Ռուսաստանի Դաշնություն:Բնականաբար արտահանվում է ընտրված առողջ և գեղեցիկ միրգ,սակայն  եղած ծիրանը արդեն որակազրկված է և մեր  միակ  սպառման  այլընտրանքը  մնում է  ապրանքը հանձնել  մթերող  ձեռնարկություններին»: Գյուղաբնակների խոսքերով մթերքը հիմնականում հանձնում են Արթ Ֆուդ պահածոների գործարանին, որն  ինչպես հայտնի է,պատկանում է գյուղնախարար Սերգո Կարապետյանին:

«Բացի այն, որ գործարանը ճարահատ գյուղացիներից կմթերի  ծիրանը նվազագույնի հասնող գներով,մի քանի ամիս էլ մենք ստիպված ենք հավաքվել   գործարանի պատերի տակ եւ սպասել   գումարներին: Ինչպես ընդունված է մեր երկրի  ախպեր- ծանոթ  օրենքներով, ով  կունենա բարեկամ , քավոր, սանիկ , համեմատաբար շուտ կստանա իր գումարը,իսկ ով էլ չէ,  դեռ շատ կսպասի ինչպես ամեն անգամ», դժգոհում էին գյուղացիները, ավելացնելով  հետեւյալը.

« Հարցին թե ինչու մեր փողը չեք տալիս այ ախպեր,հիմնականում ստանում ենք հետեւյալ  պատասխան.

-Էկել եք ստեղ , որ ի՞ նչ անեք՝ գնացեք երբ եղավ կտանք էլի….»: 

Գյուղացիները նշում են նաև, որ արդեն անորակ դարձած ծիրանը, հիմա էլ խոնավության պատճառով դեղնում ու թափվում է:

Իրինա Թադևոսյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее