Մայիսի 27-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Կարմիր» կոչվող կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարիաննա Մ-ն (ծնված 2006թ․) կամրջից նետվել է։
Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Ինքնասպանության փորձի ևս մեկ ահազանգ էլ ստացվել է այսօր առավոտյան։ Նշվել է, որ քաղաքացին ցանկանում է նետվել Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու (Սմբատ Պ․) ինքնասպանության փորձը և տեղափոխել Մաշտոցի բաժին։