ԱԺ-ում քվեարկության դրվեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման մասին հարցը:
Վարման կարգի վերաբերյալ ՕԵԿ խմբակցությունից ձայն խնդրեց Հեղինե Բիշարյանը՝ հայտարարելով, որ քանի որ 2013 թվականին կոալիցիայի մաս են կազմել, ապա ձեռնպահ կքվեարկեն:
Մինչ կհայտարարվեր քվեարկության արդյունքը, տեսնելով դեմ քվեարկողների շատ լինելը, ԱԺ նախագահը կատակեց. «Կարմիրները մի քիչ շատ էին»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Արդյունքում, կողմ էին քվեարկել 67-ը, դեմ 40-ը, ձեռնպահ՝ 5-ը:
Անի Կարապետյան