Քիչ առաջ ձերբակալվել է փաստաբան Վահագն Դանիելյանը, որը կասկածվում է Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանին կաշառք տալուն օժանդակելու համար:

armtimes.com-ն է գրում այս մասին ու նշում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը միայն հաստատել է, որ փաստաբան է ձերբակալվել, սակայն անունը չի նշել:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Դանիելյանին ձերբակալելու որոշում էր կայացրել եւ դրա կատարում հանձնարարել ոստիկանությանը:
Դատավոր Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին, ապա երեք օր անց կալանավորվել


