▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայքերն այսօր տարածել են Ազնավուրի՝ 2011 թվականին տված հարցազրույցը

Մի քանի հայկական կայքեր այսօր  տարածել են աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը՝ որտեղ վերջինս սկանդալային հայտարարություններ է անում, խոսում Հայաստանում կոռուպցիայի մասշտաբային դրսևորումների, երկրից արտագաղթի մտահոգող ծավալների, ինչպես նաև  արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների  ու հնարավոր հաշտեցման մասին...

Հարցազրույցը համացանցի հայ օգտատերերի մոտ վրդովմունք է առաջացրել, սակայն հարկ է նշել, որ համացանցում այսօր տարածված հարցազրույցը, որն Ազնավուրը տվել է Nouvelles d’Armenie թերթին  , մոտ 4 տարվա վաղեմություն ունի և հրատարակվել է 2011-ի հոկտեմբերին: 

Եթե  Nouvelles d’Armenie-ի բաժանորդ եք և գիտեք ֆրանսերեն, ապա հոդվածը  կարող եք կարդալ այս հղումով: 

Նշենք, որ Ազնավուրն այն ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ  Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի: Նա նաև ասել էր ՝ Հայաստանը ղեկավարում էր մաֆիոզներ/ նշենք, որ այս վերնագրով՝ Ազնավուրի հացազրույցի հատվածը նույն 2011-ի դեկտեմբերին վերահրատարակվել էր նաև շվեյցարական կայքերում/: 

 

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին էլ թուրքական թերթերից մեկում էր տպագրվալ հարցազույց Շառ Ազնավուրի հետ, սակայն հետո  ՀՀ ԱԳՆ-ն ու անձամբ շանսոնյեն ու ն, ով , հիշեցնենք, որ նաև մեր դեսպանն է Շվեյցարիայում, հերքել էին, որ որևէ թուրքական թերթի նահարցազրույց է տվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее