▲ Դեպի վեր

Среда, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան հայ ժողովրդից». Զուրաբիշվիլի

Վրաստան-Հայաստան ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո Թբիլիսիում վրացի երկրպագուները իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում:

Միջադեպին անդրադարձել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Կցանկանայի մեր հարևան ժողովրդից ներողություն խնդրել մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար։

Մենք եղել ենք և կլինենք բարեկամ պետություններ, հին քրիստոնեական կրոն ունեցող ժողովուրդներ, և մենք խաղաղ ապրելու ենք եվրոպական Կովկասում»,- գրել է Զուրաբիշվիլին։

***

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին քննադատել է երկրպագուներին, ովքեր ֆուտբոլային հանդիպումից հետո իրեր են նետել հայ երկրպագուների վրա։

«Հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անընդունելի է: Այս միանգամայն անընդունելի արարքով մենք վիրավորեցինք նրանց և թույլ չտվեցինք մեր թիմին իր երկրպագուների հետ հաղթանակը տոնել: Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր են գցում մեր երկրի միջազգային իմիջի վրա»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее