▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԸՀ-ին հանգիստ չենք թողնելու.Ժիրայր Սեֆիլյան

«Եթե մենք երեկ չերևայինք հրապարակում, աշխարհը ասելու էր, որ մենք արժանի ենք  մեր  իշխանությանը: Մենք շատ քչով, բայց մեր ազգի պատիվը փրկեցինք»,-այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը, ով  վստահեցրեց, որ ԿԸՀ-ին հանգիստ չեն թողնելու՝ ցույց են  տալու, որ չեն համակերպվելու. «Մենք մեր չարչարանքի պտուղները շուտով քաղելու ենք»,-նշեց նա:

Երթի մասնակիցները հայտարարեցին, որ ժամը 18,00-ին  նրանք կվերադառնան Ազատության հրապարակ ու կմիանան ՀԱԿ-ին:

Այս պահին «Նոր Հայաստանը» երթով շարժվում է դեպի ԿԸՀ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее