Հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի կենտրոնական բանկում։
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, մի քաղաքացի մտել է Վազգեն Սարգսյան փողոցում գործով ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայող Արմինե Նալբանդյանն այդ քաղաքացուն հորդորել է, որպեսզի անցաթուղթ ստանալու համար ինչպես կարգն է, դիմի ընդունարան, սակայն այդ քաղաքացին ոչ միայն չի մոտեցել ընդունարանին, այլ հարձակվել է Ա. Նալբանդյանի վրա, հարվածել դեմքին, ապա հարձակվել է ծառայություն կատարող մյուս աշխատակցի՝ Արթուր Հարությունյանի վրա՝ հարվածելով նրա ոտքին։
Բանկում ծառայություն կատարող ոստիկանները ստիպված ուժ են կիրառում և նրան իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածով ձերբակալում և տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Բերման ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Երվանդ Ս.-ն է։