▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծարարության գործիքները համալրելու խնդիր կա. Զ. Փոստանջյան

A1plus.am-ը գրում է.

Ցավով պետք է կրկին արձանագրենք Հայաստանի Հանրապետությունում առկա մահացու և ծանր հիվանդության տարածման փաստի վերաբերյալ: Նորից համապետական ընտրական կեղծարարության միջոցառում՝ «սահմանադրական հանրաքվե» աշխատանքային անվան ներքո, որով Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանությունը և քաղաքական կյանքը փորձում են երկարացնել:

Այս նպատակին հասնելու համար Սերժ Սարգսյանը նաև հայկական երկու հանրապետությունների անվտանգությունն է դարձրել առևտրի առարկա:

Արցախի, Նախիջևանի և քեմալա-բոլշևիկյան հանցավոր գործարքների ժամանակակից փորձի կրկնությունը ստանձնելով՝ նա լծվել է աշխատանքի:

Հիմնական ընտրակեղծարարության քողարկողին, ոչ միայն հանձնարարվել է ապահովել իրավական հիմքերը հայկական հողերի հանձնման և վերջին բոլշևիկի իշխանավարման երկարացման, այլև նրան վերապահվել է քարոզիչի աշխատանքը Արցախում:

Մենք գիտակցում ենք, որ այդպիսի միջոցառումը լուրջ սպառնալիք է մեր պետականության համար։ Դասեր քաղելով մեր ժողովրդի պատմությունից՝ պարտադված ենք թույլ չտալ նախորդ սխալները:

Այսպես՝ մեջբերում կատարեմ մեծն Րաֆֆուց.

«Հայաստանի Վասպուրական նահանգը Արծրունի նախարարների սեփականություններ։ Տասներրորդ դարուսկզբում Արծրունի իշխանները այն աստիճան զորացան, որ նրանցից մեկը Գագիկը, աբստամբեցավԲագրատունյաց թագավորության դեմ և դավաճանությամբ ստացավ արաբական ոստիկան Յուսուֆից արքայականթագ։ Նրա հիմնած դժբախտ թագավորությունը տևեց հարյուր տարուց մի փոքր ավելի և ունեցավ վեց թագավորներմիայն։ Դրանցից վերջինը, Սենեքերիմը, սաստիկ հարվածներ կրելով նույնիսկ արաբացիներից և թուրքերից,չկարողացավ երկար դիմանալ և 1021
թվականին իր հաճությամբ, իր տերությունը հանձնեց հունաց կայսրին և
նրա փոխարեն ստացավ կայսրից Սեբաստիա քաղաքը իր գավառներով»:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее