Asekose.am-ը շարունակում է տպագրել Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական ռադիոյի «Մերոնք» հաղորդաշարի տպագիր տարբերակը:Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը ըմբշամարտիկ Տիգրան Գալուստյանի հետ: «Մերոնք» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք մեր այն հայրենակիցներին, ովքեր ամենատարբեր բնագավառներում որոշակի հաջողությունների են հասել Ֆրանսիայում:
Տիգրան Գալուստյանը ֆրանսիահայ այն պատանիներից է, ով բարձր է պահում հայի անունը:Հայ ըմբշամարտիկը մասնակցելով Ֆրանսիայի բաց առաջնությանը, որտեղ ելույթ էին ունենում ըմբիշներ տարբեր երկրներից զբաղեցրց 1-ին պատվավոր մրցանակը: Աչքի ընկնելով իր վարպետությամբ 17ամյա ըմբիշը հրավերք է ստացել համալրելու Ֆրանսիայի հավաքականի կազմը:
-Արդյոք մարզաձեւի ընտրության հարցում գենետիկան խոսեց, քանի-որ գիտենք ընտանիքում ըմբիշները շատ են:
-Այո՛, ինչպես գիտեք պապիկս, հայրս եւ երկու հորեղբայրներս ըմբշամարտիկներ են:Մեծ հորեղբայրս՝ Վաղինակ Գալուստյանը, 2001թ.-ի աշխարհի չեմպիոն է.ապրելով այս կադրերի մեջ եւ նայելով նրանց իմ մեջ էլ ցանկություն առաջացավ շարունակել ընտանեկան ավանդույթները:
-Երբ ես լրջորեն սկսել ըմբշամարտով զբաղվել:
-11-12 տարեկանից ավելի լուրջ սկսեցի զբաղվել սպորտով:Սովորելով Հայաստանի Օլիմպիական ռեզերվի հանրակրթական քոլեջում օրը 2 անգամ մարզվում էի: 2011թ.-ից տեղափողվեցինք Ֆրանսիա, շարունակեցի մարզումներս այստեղ, մասնակցեցի Ֆրանսիայի բաց առաջնությանը եւ 60կգ քաշային կարգում դարձա առաջատար:
-Ունես ցանկություն հանդես գալ հայկական եռագույնի ներքո:
-Այո՛, իհարկե, կգա ժամանակը եւ հանդես կգամ եռագույնի ներքո, սակայն այժմ ապրում եմ այստեղ՝ Ֆրանսիայում. կան, իհարկե, որոշակի փաստաթղթային խնդիրներ ,սակայն ֆեդերացիան խոստացել է լուծել այս հարցը եւ կարծում եմ օգոստոսին կկարողանամ ներկայանալ աշխարհի առաջնությանը, բայց դեռեւս ֆրանսիական դրոշի ներքո:
-Ինչպես գիտենք Հայաստանում ըմբշամարտը զարգացած սպորտաձեւ է, է՛լ ավելի զարգագած քան Ֆրանսիայում. հայրդ՝ Կարեն Գալուստյանը, որը նաեւ քո անձնական մարզիչն է ,արդյոք հայկական թե ֆրանսիական գրաֆիկով է առաջնորդվում եւ անց կացնում իր մարզումները:
-Միանշանակ հայկական:Այստեղ մանկահասակներին ավելի մեղմ են մոտենում, որը մենք չենք ընդունում: Մենք մարզվում ենք հայաստանյան մեթոդով. ասեմ ավելին .հայրս առաջնորդվելով հայկական գրաֆիկով այս տարի Ֆրանսիայի 4 չեմպիոն սան է ունեցել եւ ճանաչվել տարվա լավգույն մարզիչ:
-Մեր հաղորդաշարի ավանդական հարցը. ինչ կմաղթես հայ երիտասարդներին հատկապես նրանց ովքեր ապրում են արտերկրում:
-Կցանկանամ որ առողջ ապրելակերպով զբավեն եւ գտնվելով հայրենիքից այդքան հեռու նորանոր բարձունքներ գրավեն լինի դա սպորտի, արվեստի թե գիտության ասպարեզում ու միշտ բարձր պահեն հայի անունն ու պատիվը:
Հեղինակ՝ Մերինե Թադեւոսյան
Լուսանկարում՝ հայր և որդի Գալուստյանները