Ֆինանսական կրթություն, ձեռնարկատիրական հմտություններ, թեթև արդյունաբերության ոլորտում կրթություն-գործատու կապի ամրապնդում:
Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

Ի դեպ, Ձեռնարկատիրական կրթության դասավանդման պիոները Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունն է, որն անցած շաբաթ տեղեկացրեց, որ 2018-19 ուսումնական տարում ավելի քան 350 ավագ դպրոցներ իրենց ուսպլանում արդեն ներառել են այն:
Դա նշանակում է, որ ավելի քան 6 հազար հայաստանցի երիտասարդ արդեն «զինված է» անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ ապագայում մրցակցելու և հաջողության հասնելու համար:

Հիշեցնենք, որ Կառավարությունն այս առարկան հաստատել է որպես կրթական առաջնահերթություն, որն էլ անկասկած իր մեծ նպաստը կբերի Վարչապետի կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությանը: ««Երկրի տնտեսական հեղափոխությունը սկսվում է դպրոցից»՝ հենց այս կարգախոսով էլ պետք է ապահովել ձեռնարկատիրական կրթության հետագա զարգացումը և ներդումը հանրակրթության բոլոր մակարդակներում»,-նշեցին Պատանեկան նվաճումների պատասխանատուները:


