▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսալուսնի մայրամուտին Թուրքիայում արյան «գետեր» են հոսում...

Մրցելույթում է երևում՝ ով է ուժեղը, ով՝ թույլը: Էական չէ ընտրությունն ասպարեզի: Այն, որ հզոր պետություններն էլ կարող են մրցասպարեզ դուրս գալ, աշխարհին ի ցույց դնել իրենց ուժն ու կարողությունը և մի երրորդ երկրում պատերազմ հրահրել, երկիրն այդ հիմնահատակ ավերակների վերածելով, դա այլևս զարմանալի չէ:

Համաշխարհային ռազմաքաղաքական ծիրից ներս այսօր տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի ԳԵՐ-տերության տիտղոսի համար պայքարում են միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Հավակնորդների ցանկը համալրել ձգտում են՝ Իրանը, Չինաստանը, Ֆրանսիան (շարքն էլ ավելի կերկարի): Իսկ արքայական Անգլիան իր <քաղաքական զսպվածության>՝ դիվանագիտական ճիշտ հաշվարկի, պատճառով, տպավորություն է ստեղծում, թե աշխարհի ամենախախաղասեր և աննկրտում պետությունն է: Դա համաշխարհային մեծ կեղծիք է, քանի որ աշխարհակործան բոլոր խաղաքարտերը հենց այստեղ են բաժանվում...: Իսկ Թուրքիան տառապում է գերտերությունների ռազմաքաղաքական <խոհանոց> սպրդելու մոլուցքով, ավա՜ղ եվրոպական <մեծ ընթրիքը> նրա քիմքին հասու չէ:

Այսօրերին <Արաբական գարնան> 5-ամյա պատերազմը նոր շրջան է թևակոխել. կամ սկիզբն է վերջի, կամ էլ վերջը` սկզբի, որի ազդարարը տվեց Ռուսաստանը՝ մտնելով Սիրիա: Աշխարհի ԳԵՐ-իշխանական տիտղոսը նվաճելու համար նախճիրային ռազմադաշտի են վերածել Մերձավոր Արևելքը, որի նմանօրինակը չի ունեցել արաբական աշխարհը ողջ պատմության ընթացքում: Ռուսաստանի շեշտակի մուտքը անակնկալի բերեց ԳԵՐ-հզորի պոտենցիալ հավակնորդ ԱՄՆ-ին ու աշխարհին, իսկ անուրջներով տառապող Թուրքիան տնտեսա-քաղաքական հիստերիայի մեջ ընկավ: Երբ ռուսական ռազմական օդուժի կործանիչները հատեցին թուրք-սիրիական սահմանը, թույլտվության մասին ակնարկ անգամ չանելով, տեղի տվեցին նախագահ Էրդողանը էմոցիաները. վերջինս հոխորտաց վերանայել թուրք-ռուսական տնտեսական հարաբերությունները և ռուսական գազից հրաժարվելու սպառնալիքներ հնչեցրեց և շտապեց երկրում ատոմակայան կառուցող նոր գործընկերոջ մատնանշել՝ ի դեմս ճապոնական ընկերության:

Էրդողանը Սիրիայում իր հետաքրքրությունների տապալումի, ազդեցության լծակների կորստի մտավախությունից փորձեց ձեռնոց նետել Ռուսատանին:

Չուշացավ Թուրքիայի անխոհեմ քայլը. թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքի խախտման փորձը Ռուսաստանին վախեցնելու անհաջող միտք էր:

Սակայն, արյունոտ ապտակը չուշացավ. Անկարայի պայթյունը ցնցեց երկիրը:

Պատահական չէր Անկարայի պայթյունը, որում քուրդ հասարակությունը իշխանական մեղսակցություն է փնտրում, իսկ գործող վարչակարգը ինքնաարդարացման համար Իսլամական Պետության ադրբեջանական հետքեր է աշխարհին ի ցույց անում: Տարօրինակ է, սակայն փաստ է՝ մի ձեռքով շոյում է կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին, մյուսով էլ՝ ապտակում: Այնուամենայնիվ,  Էրդողանը չխուսանավեց <ժողովրդավար> Եվրոպայի հեգնանքից. ևս մի դեղին քարտ գրանցեց իր օգտին: Ավելի ճիշտ՝ ձախողված <ժղովրդավարություն> առարկայի հար անփոփոխ անբավարարը ամրապնդեց իր դիրքը Թուրքիայում:

Հիրավի սխալ հաշվարկ էր թուրք իշխանավորների կողմից Ռուսաստանին վախեցնելը: Նոյեմբերի 1-ին Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացրած հաղթանակը շա՜տ թանկ կարժենա. թուրք-քրդական գերլարված հարաբերությունները երիրը վերածել են կատարյալ քաոսի, Իսլամական Պետության հետ համագործակցումը իսկական գլխացավանք է դարձել. օձը տաքացնողին էլ է խայթում: Մի խոսքով՝ անորոշ ու անկանխակալ մշուշում է թուրք իշխանության վաղվա արշալույսը, քանզի կիսալուսնի մայրամուտին Թուրքիայի քաղաքներում դեռ <արյան գետեր> են հոսում...

Ջեմմա Բաղդադյան


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее