Նայում եմ Կիևի նորընտիր քաղաքապետ Կլիչկոյի աշխատասենյակի լուսանկարներն ու շատ եմ ուրախանում: Այ հենց այդ աշխատասենյակում ու առանց վերանորոգելու պետք է աշխատի Կլիչկոն, որպեսզի ամեն վայրկյան իր աչքի առաջ երևա, թե ինչի շնորհիվ ինքը հասավ այդ աթոռին, թե ոնց եղավ, որ ինքը հիմա աշխատում է այնտեղ:
Պիտի ամեն ինչ նույն ձևի մնա, որ Կլիչկոն ամեն անգամ նայելով հիշի այն մարդկանց անուններն ում արյան «վրայով» նա հասավ այնտեղ, պետք է այդ ամենին նայելով ինքը միշտ հիշի, թե քանի ԴԻԱԿ եղավ, միայն նրա համար, որ ինքն այսօրվա օրով կոստյումը հագին գա ու այնտեղ նստի:
Ես ավելին կասեմ` նա արժանի է նման սենյակ ունենալու.... Քանի որ արդեն պարզ եղավ, որ այստեղ ոչ թե կռիվն ազատության, խոսքի ազատության, կամ այլ վեհ ժողովրդական արժեքների համար էր, այլ ընդամենը պաշտոնի, աթոռի կռիվ է, ուղղակի մի քանի շներ ու իրենց «պապաներ» որոշել էին, որ այդ տարածքը իրենցը պիտի լինի ու դրան կհասնեն յուրաքանչյուր քանակի դիակների դեպքում ու տենց էլ եղավ:
Հ.Գ. Իսկ եթե ինչ- որ մեկը ինձ ասի, որ իրանք այդքանը արել են, որ ռուսական բադինգի տակ չմտնեն, ասեմ որ դրա փոխարեն իրանք հիմա Օբամայի ...(այս մասը, ինչ բառ էլ դնեք կուտվի) տակ են:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ