Նախօրեին՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում արդեն երրորդ անգամ անցկացվեց ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»:
Արդեն երրորդ անգամ ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեպսան Ջոն Հեֆերնը:
«Ամենակարևորը, որ կարող եմ ասել այս փառատոնի մասին, այն է, որ համախմբում է տարածաշրջանի բոլոր գյուղերը և ամբողջ աշխարհի մարդկանց: Ինձ դուր է գալիս համագործակցությունը տեղի բնակչության և Երևանի, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց դեսպանը՝ հավելելով, որ արդեն գնել է հատապտուղներ, 12 կգ մեղր և պատրաստվում է ևս 5 կգ գնել:
Դեսպանի խոսքով.
«Կինս հիմա ԱՄՆ-ում է, և ես խոստացել եմ 10 կգ հայկական մեղր տանել. ևս 5 կգ ինձ է անհրաժեշտ»:
Լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ առաջին անգամ մեղր է համտեսել Հայաստանում:
ASEKOSE.am-ը փառատոնի մասին այլ մանրամասներ կներկայացնի ավելի ուշ:
Հասմիկ Գյոզալյան