▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ է անում պաշտոնանկ անել եղբորը՝Արման Մկրտումյանին և նրան մեղադրում է կոռուպցիայի մեջ

ԱրմԻնֆոն գրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը` Ռուբեն Մկրտումյանը, նամակ է հղել Սերժ Սարգսյանին` կոչ անելով պաշտոնանկ անել եղբորը, ում մեղադրում է կոռուպցիայի մեջ: 

Ռուբեն Մկրտումյանի խոսքով, նման կոչը պայմանավորված է եղբոր անպարկեշտ վարքագծով, ում կարողությունը կտրուկ աճել է 1998 թվականից ի վեր, երբ նրան նշանակեցին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, և նա սկսեց կաշառքներ վերցնել և գործել օրենքից դուրս: Ըստ Ռ.Մկտումյանի՝ իրենց հայրը` Յուրին, ամաչելով ավագ որդու վարքագծից, փորձել է դատական կարգով Արմանին ստիպել փոխել ազգանունը, ինչպես նաև պահանջել է ալիմենտ վճարել, որոնք Արման Մկրտումյանն սկսել է վճարել դատարանի համապատասխան որոշումից հետո միայն:

Ընդ որում կրտսեր Մկրտումյանը նշել է, թե իր գործողությունները դրդված չեն եղբոր հանդեպ նախանձից կամ չարությունից, ինքը սոսկ փորձում է մաքրել իր ազգանունը «կաշառակեր» պիտակից: Նա նաև հավելել է, որ նամակներ է հղելու նաև մի շարք միջազգային կառույցների ղեկավարների, որոնք Վճռաբեկ դատարանի նախագահի վարքագիծը կուսումնասիրեն իրավական և բարոյական տեսանկյուններից: Ռուբեն Մկրտումյանի հավաստմամբ, եղբայրն իր «պրոոֆեսիոնալիզմի» շնորհիվ բնակարաններ է ձեռք բերել Երևանի Թումանյանի անվան փողոցում, Պուշկին-Սարյան խաչմերուկում, Ձորաղբյուր գյուղում:

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ կրտսեր Մկրտումյանը բարձրացնում է եղբոր կուռումպասված լինելու հարցը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее