▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ...

«Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Տեղեկացնեմ, որ.

Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։

Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։

 

 

 

Նման տեսահոլովակների տարածումը ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչություն և լայքեր ապահովել։

Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ։

Եվ վերջապես, տարածե՛ք, թող բոլորն իմանան»,-գրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее