▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողը Սերժ Սարգսյանին հարցրել է Շանթ Հարությունյանի մասին

 

աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել է Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ:
Ըստ Սարգսյանի մամլո ծառայության, ելույթից հետո Սարգսյանը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, «որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի զարգացման հնարավորություններին, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին, սոցիալ-տնտեսական խնդիրներին ու տնտեսության զարգացման առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարին»:
Այսքանով հաղորդագրությունն ավարտվում է և չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ հարցեր են ուղղվել Սարգսյանին և կոնկրետ ինչ է պատասխանել դրանց ինքը՝ Սարգսյանը:
Սակայն, Կոլումբիայի համալսարանի կողմից հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ավանդույթի համաձայն, Սերժ Սարգսյանի այս մի հանդիպումն ու հարցուպատասխանն էլ հարթ չի անցել:
Բանն այն է, որ հարցուպատասխանի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը խոսում էր Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, հանդիպմանը ներկա ազգությամբ հայ ուսանողներից մեկը ընդհատել է նրան՝ խոսելով Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին:
Հայ ուսանողի այս պահվածքն ակնհայտորեն դուր չի եկել Սարգսյանին, և նա անակնկալի եկած երկու անգամ դիմել է ուսանողին, թե՝ «մի ընդհատեք ինձ» ու փորձել շարունակել խոսքը: Ապա Սարգսյանը շրջվել է դեպի հարց տված ուսանողը, թե՝ քաղբանտարկյա՞լ, Ադրբեջանո՞ւմ, Հայաստանո՞ւմ, և ապա հայտարարել, թե դա սուտ է, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Երբ հարց տվողը հնչեցրել է Շանթ Հարությունյանի անունը, Սարգսյանը սկսել է կեղծ ծիծաղով հայտարարել, (թերևս նպատակ ունենալով այդպես հավատացնել մյուս ներկաներին) թե հարց տվողը լավ տեղեկացված չէ, (ի դեպ, այս հայտարարությունը Սարգսյանի տեղեկատվական «կանյոկն է» դարձել, հատկապես դրսում իրեն ուղղվող ցավոտ հարցերին անընդհատ պատասխանում է՝ «դուք լավ տեղեկացված չեք» նախադասությամբ), հայտարարել է, թե Շանթը հանցագործություն է կատարել, և եթե նման արարք կատարած լինեին ԱՄՆ-ում, նույն արդյունքն էր ունենալու:
Հետո տեղի է ունեցել ամենազավեշտալին: Սարգսյանը սկսել է պատասխանել մեկ այլ մարդու դիտարկմանը, սակայն, դեռևս ակնարկների մակարդակով շարունակել է «խոսել» իրեն հարց ուղղած հայ ուսանողի հետ: Ասել է՝ «բայց սա (ԱՄՆ-ն) ազատ երկիր է, յուրաքանչյուրը կարող է արտահայտվել՝ ելնելով իր ունեցած տեղեկատվությունից, կրթության ու դաստիարակության մակարդակից», ընդ որում, դաստիարակության վերաբերյալ իր «դիտողությունն» ակնհայտորեն ուղղելով հայ ուսանողին: 

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին  Կոլումբիայի համալսարանում դասախոսությամբ հանդես գալուց հետո պատասխանել է նաև ներկաների հարցերին: 

Երբ Սերժ Սարգսյանը խոսել է  Ադրբեջանի ու Թուրքիայի մասին,  հայ ուսանողներից մեկը ընդհատել է նրան՝ հարց ուղղելով  Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին:
Սերժ Սարգսյանն այսպես է արձագանքել ուսանողին`  քաղբանտարկյա՞լ, Ադրբեջանո՞ւմ, Հայաստանո՞ւմ.. դա սուտ է, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դուք լավ տեղեկացված չեք...

Հարց տվողը հնչեցրել է Շանթ Հարությունյանի անունը, ինչին էլ  Սերժ Սարգսյանն արձագանքել է, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել ու  եթե նման արարք կատարած լինեին ԱՄՆ-ում, նույն արդյունքն էր ունենալու:

Մանրամասները` տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее