▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմայգում մի խումբ երիտասարդներ ԾԵԾԵԼ ԵՆ նույնասեռականների

 

Կոմիտասի անվան մանկական զբոսայգում մի խումբ երիտասարդներ ծեծել են նույնասեռականների:

Ոստիկանության լրատվությասն վարչությունից` դեպքի մասին  news.am-ին, մասնավորապես, տեղեկացրել են հետևյալը. սեպտեմբերի 25-ի գիշերը 01.10-ին ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել եւ ինչ-որ անձ հայտնել է, որ Կոմայգում մի քանի երիտասարդներ իրենց ծեծի են ենթարկում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին մոտեցել են մի խումբ նույնասեռականներ եւ մատնացույց արել  հեռավորության վրա կանգնած երիտասարդներին` նշելով, որ վերջիններս  են իրենց ծեծի ենթարկել: Նշված երիտասարդները, ինչպես նաեւ ահազանգ կատարողը, ոստիկանների կողմից բերման են ենթարկվել բաժին,կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее