▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմիտաս 5-ի իրական սեփականատերերը. Աղվան Վարդանյան և «Չեչե՞ն»

Asekose.am-ի ունեցած տեղեկություններով Կոմիտաս -5 հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը ՀՅԴ խմբակցության քարտուղար, սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանն է: 

Աղվան Վարդանյանն իր բաժնետոմսերի մի մասը վաճառել է

 «Չեչեն» մականվամբ դաշնակցականի, ով , ըստ որոշ լուրերի, նաև մի քանի ռեստորաններ ունի Երևանում:

 Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Աղվան Վարդանյանի հետ, սակայն ՀՅԴ խմբակցության քարտուղարը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: 

Փաստորեն, ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին ծավալած կոշտությամբ ու դաժանությամբ, ակտիվիստներից պաշտպանում է ընդդիմության ներկայացուցչին: 

Նշենք, որ մամուլ այսօր գրել էր, որ Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը հայտնի օլիգարխ, «Ֆլեշ Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է։

Հավելենք, որ մամուլն անդրաձել էր նաև  Կոմիտաս 5-ի  կառուցապատող «Լիբեր» ՍՊ ընկերությանը, նշելով, որ պետռեգիստրի կայքում որպես ընկերության հիմնադիր նշված է Արաբյան Ռուբենի անունը, սակայն հայտնի է, որ առանց ՀՀ իշխանական վերնախավի շինարարական նման ծավալի գործեր գլուխ չեն գալիս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее