Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի շատ անգամ նամակագրությամբ հարցումներ էին ուղղում ինձ, թե ուր է հայ և ռուս եկեղեցու դավանաբանական տարբերությունը։
Այդ մասին անդրադարձա, եղան անձինք որոնք չգիտես ինչու կամ ճշմարտությունը դժվարընկալելի եղավ նրանց համար, եղան անձինք, որոնք հասկացան և եղան այնպիսիներ, որոնք հակաճառեցին, ինձ համար մութ պատճառներով։ Այժմ ուրախ եմ, որ ռուս եկեղեցու կարևոր դեմքերից մեկը Վոլոկոլամի Միտրոպոլիտ Իլարիոնն անդրադարձել այս նյութին, որը կփափաքեմ ներկայացնելու նրանց ուշադրության, որոնց այս նյութը հուզում է և հետաքրքրում։ Ուրախ եմ, որ ռուս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը դեմ դուրս գալով, որոշ ռուս ցածրաստիճան հոգևորականների (սարկավագ Կուրաևի և քահանա Սմիրնովի) սխալ հայտարարության, թե իբր Հայ Եկեղեցին դավանում է Քրիստոսի միայն աստվածային բնությանը, Միտրոպոլիտ Իլարոինը ներկայացնում է հարցն ըստ պատշաճի, այն ինչին դավանում է մեր Մայր Եկեղեցին։ Ուրախ կլինեմ, եթե արձագանքեկ, հայտնելով ձեր կարծիքները։
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի գրառումը
Ֆեյսբուք