▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմսոմոլի վերածնունդը

Կարենն, ով իրեն այս տեսանյություն պահում է կոմսոմոլի քարտուղարի պես, իրականում չի նպաստաում հակակոմունիստական ակունքներ ունեցող ՀՀԿ-ի հեղինակության բարձրացմանը:
Ընդհանրապես, էս մասսայական անդամագրումները, հանրապետականացած անտեղյակ ջահելները որակապես ոչինչ չեն տալիս կուսակցությանը՝ կորցնելով իրենց անհատականությունը, մարդկային ԵՍ-ը:
Կարենը կարող է այսօր մի նորագրի բերան փակել, որպեսզի նա չհրապարակայնացնի ՀՀԿ իր ՙՙբերման ենթարկվելու՚՚ փաստը: Լավ, կարող է երկու, երեք բերան փակել, բայց պատահական մարդիկ՝ կոլեկտիվներով, ՙՙքշվում՚՚ են Հանրապետական՝ գործից ու հնարավորություններից չզրկվելու համար:
Կարենն ու էլի շատ իմ մերձավորներ պետք է նոր քաղաքական ասելիք, թարմ գաղափար տանեին ՀՀԿ, մի խոսքով՝ ապահովեին քաղաքական սերնդափոխություն:
Կարող էին, բայց չարեցին:
Ու այսօր, անկախ մեր երկրում՝ սովետականության ու կոմսոմոլի ռեստավրացիա է, որին նպաստում են նաև իմ տարիքի տղերք, իմ լավ ու նվիրված ընկերները, որոնց հետ կապված են եմ անցյալով ու ներկայով և կապված կլինեմ նաև ապագայով, որովհետև մարդկային հարաբերություններն ինձ համար վեր են քաղաքական կոնյուկտուրայից:
Ուղղակի կուզեմ, շատ կուզեմ, որ իմ ընկերները դառնան միջավայր փոխող՝ միջավայրին համակերպվելու փոխարեն...

 

Սուրեն Սուրենյանց

Տեսանյութը` 1in.am -ի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее