▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կործանման վերջին պահն է, վերջը պայթյունն է. Արմեն Մարտիրոսյան

 

 

 

1in.am-ը գրում է. Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառանալով «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի վերջին հոդվածին, նշեց, որ համամիտ չէ այն մեկնաբանությունների հետ, ըստ որոնց՝ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ անհրաժեշտ է ապագաղութացում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Արևմուտքից. «Վարուժան Ավետիսյանն իր հոդվածում հստակ նշում է, որ պետք է ապագաղութացում Ռուսաստանից և պետք է Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի հետ խորացնել հարաբերությունները»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ արտաքին քաղաքականությունը հիմնվում է շահերի համադրման վրա. շահերի համադրման վերաբերյալ Վ. Ավետիսյանի հոդվածում ուղերձներ կան. «Նա նշում է, որ Արևմուտքը Հայաստանի որոշումների կայացման վրա ուղղակի ազդեցություն չունի, ինչպես Ռուսաստանը, և հստակ նշում է՝ ասել, որ պետք է ապագաղութացում Արևմուտքից, դա ճիշտ չէ»:

«Եթե ճոճանակի օրինակով ասենք, ապա ճոճանակն այնքան է թեքվել է դեպի Ռուսաստան, որ հիմա առնվազն անհրաժեշտ է ճոճանակը բերել կենտրոն: Այսօր մեզ համար ձեռնտուն արևմտյան դաշտն է»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее