▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը

Կորոնավիրուսից մահացել է Ռուբինա Ղազարյանցը՝ Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը։

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ռուբինա Ղազարյանցի դուստրը՝ Սևան Պետրոսյանը։ «Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։

Ցավոք, COVID-19-ի վարակը նաև նրա կողքով անցավ։

Մեր կորուստը ծանր է։ Թող, որ այն չկրկնվի՝ յուրաքանչյուրիս անհատական ու հանրային զգոնությամբ ու ջանքով։

Հայտնում ենք, որ համավարակի պատճառով, սգո արարողություններ տեղի չեն ունենալու։

Ցանկության դեպքում, կարող եք նվիրատվություններ կատարել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված պետական հաշվեհամարին (900005001947), Հայաստան համահայկական հիմնադրամի «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ֆոնդին (https://www.himnadram.org/hy), կամ այլ նախաձեռնությունների»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее